Անհատականացված լուծումներ ձեր տպագրության համար
Մենք օգտագործում ենք լավագույն պրակտիկան և տեխնոլոգիանները՝ ապահովելով տպագրության արդյունավետությունը, որպեսզի տպագրությունը նպաստի ձեր բիզնեսի զարգացմանը: Մենք կատարում ենք ցանկացած բարդության տպագրություն՝ հասնելով ինքնատիպության և անթերի որակի։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Էդգար Պրինտ» տպարանը հիմնադրվել է 2011 թ․։ Այն ունի բարձրորակ տպագիր նյութերի արտադրության համար օգտագործվող ժամանակակից և ավտոմատացված սարքավորումներ, որոնք թույլ են տալիս պատվերները կատարել ամենասեղմ ժամկետներում։ Մենք օգտագործում ենք առաջադեմ պրակտիկան և տեխնոլոգիաները, որպեսզի ապահովենք ձեր բիզնեսի արդյունավետությունն ու աճը՝ ստեղծելով ցանկացած բարդության արտադրանք՝ օրիգինալ որակով:

Սեփական ժամանակակից

արտադրություն

Մեր տպարանում արտադրական նորարարությունը միավորվում է բացառիկ տաղանդի հետ՝ ստեղծելով եզակի, որակյալ արվեստի գործեր ձեզ համար:

Աշխատում ենք ձեզ

համար սկսած 2011թ․

Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս ձեր գաղափարները վերածել տեսողական գլուխգործոցների օֆսեթ տպագրության ոլորտում: Ամբողջական արտադրական ցիկլի շնորհիվ մենք արտադրում ենք բարձրորակ արտադրանք մեծ ծավալներով։
Մեր հաճախորդները
13 տարվա գործունեության ընթացքում «Էդգար Պրինտը» համագործակցել է տարբեր պատվիրատուների հետ: Մենք միշտ փորձում ենք բավարարել թե խոշոր ընկերությունների, թե տեղական բիզնեսների պահանջները:
Հիմնադրվել է

2000 թ․

2001 թ․

2002 թ․

2004 թ․

2007 թ․

2009 թ․

2011 թ․

Պատվեր

10+

25+

65+

300+

550+

880+

999+

1500+

3555+

4900+

5500+

6800+

7500+

Հաճախորդ

10+

30+

50+

70+

100+

Գտնվելու վայրը
ՀՀ, Երևան
Armenian Tobacco Company Yerevan Chocolate Company Chocs&More Liqvor Pharmaceuticals Baltika company Haypost LIGA INSURANCE SOVRANO AMERIABANK ID Bank HSBC BANK TEAM TELECOM World Vision Armenia UN Armenia HERBALIFE Armenia MEDICAL HORIZON LENTEX LLC BODUEN VSOP
ՄԵր ծառայությունները
Մենք մասնագիտացած ենք ամբողջական գունավոր օֆսեթ տպագրության մեջ՝ առաջարկելով համալիր լուծումներ՝ դիզայնի մշակումից մինչև պատրաստի արտադրանք: Մեր փորձը և նորարարական մոտեցումը կապահովեն բարձրակարգ արդյունք ձեր բիզնեսի համար:
Տպագիր ձևաթղթերի պատրաստում
Մեր տպարանը հագեցած է CTP նորագույն տեխնոլոգիայով, որը պատրաստում է բարձրորակ տպագրական թիթեղներ։
Ամբողջական գունավոր օֆսեթ տպագրություն
Մենք աշխատում ենք գերմանական HEIDELBERG օֆսեթ տպագրական մեքենաներով որոնք լավագույնն են տպագրության ոլորտում: Մենք երաշխավորում ենք արժեքի, որակի և արդյունավետության լավագույն համադրությունը:
Տաք դրոշմավորում
Հենց փաթեթավորումն է առաջինը գրավում գնորդի ուշադրությունը խանութում, իսկ փաթեթաորման տեսակը, ինչպիսին է տաք դրոշմավորումը փայլաթիթեղով, արտադրանքին տալիս են ավելի գրավիչ տեսք այլ ապրանքներ ֆոնի վրա՝ հաճախորդներին ընդգծելով ապրանքի արժեքը:
Մեր աշխատանքները
Տպարանը մատուցում է տարբեր տեսակի փաթեթավորման, ուղեցույցերի, պիտակների, օրացույցների և տպագիր այլ ապրանքների արտադրության ծառայություններ՝ յուրաքանչյուր պատվերի համար ապահովելով բարձր որակ և պրոֆեսիոնալ մոտեցում։
Տուփեր

Մենք մասնագիտացած ենք կոմերցիոն փաթեթավորման մեջ՝ ստեղծելով տարբեր բարդության տուփեր հրուշակեղենի, ծխախոտի, դեղագործության, ալկոհոլի և տեքստիլ արդյունաբերության համար:

Ներդիր-թերթիկներ

Մեր սարքավորումները թույլ են տալիս մեզ արագ և մատչելի կերպով արտադրել դեղորայքի և այլ ապրանքների ներդիր-թերթիկներ: Մենք աշխատում ենք օֆսեթային և կավճապատ թղթի բարակ տեսակների հետ և մշակում ենք մեծ քանակությամբ արտադրանք բազմակի ծալքերով։

Պիտակներ

Մենք արտադրում ենք պիտակներ ցանկացած դիզայնով ու բարդությամբ։ Մեր տպագրությունը էսթետիկ հաճելի տեսք ունի և աշխատում է հօգուտ ձեր բիզնեսի: Ի վերջո, բարձրորակ պիտակով ապրանքը վստահություն է ներշնչում գնորդին և ազդում ապրանքը գնելու որոշման վրա:

Տոպրակներ

Ընկերության տարբերանշանով դիմացկուն, գունեղ, աչք շոյող տոպրակը հիանալի տարբերակ կլինի գործընկերներին կամ ընկերության աշխատակիցներին հատուկ միջոցառումների ժամանակ նվերներ տալու համար:

Օրացույցեր

Տպագրական արտադրանքի ամենատարածված տեսակներից մեկը օրացույցն է: Այն կարող է ծառայել որպես հուշանվեր, ներկայացնել կորպորատիվ ատրիբուտներ կամ օգտագործվել որպես գովազդային գործիք:

Գրքեր, բրոշյուրներ և ամսագրեր

Հաշվի ենք առնում տպագիր հրապարակման բոլոր ասպեկտները՝ ձևաչափը, գունային ձևավորումը, շապիկը, վերնագիրը և նկարազարդումները: Օգտագործում ենք հուսալի ամրացումներ, փայլաթուղթ և հարդարմանն անհրաժեշտ բոլոր մեթոդները։

Ծրարներ

Մենք կարող ենք արտադրել ծրարներ ըստ ձեր դիզայնի, ինչպես նաև կարող ենք տպել ձեր լոգոն և ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն պատրաստի ծրարների վրա:

Թռուցիկներ և բուկլետներ

Սա գովազդի ամենահայտնի մեթոդն է իր տեղեկատվական բովանդակության բարձր մակարդակի և կոմպակտության շնորհիվ: Մենք կօգնենք ձեզ գունեղ և հակիրճ կերպով փոխանցել ձեր առավելությունների մասին տեղեկատվությունը:

Տվեք ցանկացած հարց
ՈՒնե՞ք հարցեր մեր աշխատանքի, ծառայությունների արժեքի կամ ժամկետների վերաբերյալ: Մենք պատրաստ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցմանը: Մեր մասնագետների թիմը միշտ պատրաստ է ձեզ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել տպարանի աշխատանքին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ։
ուղարկել հաղորդագրություն