Հայացք ներսից՝ մեր տպարանի պատմությունը
2011թ. մենք զարգացնում ենք ամուր գործընկերային հարաբերություններ մեր հաճախորդների հետ ՝ հիմնվելով փոխադարձ վստահության, հուսալիության և պրոֆեսիոնալիզմի վրա: Նման համագործակթության արդյունքում ի հայտ են գալիս տպագրական և գովազդային եզակի նմուշներ։
Մեր մասին
Edgar Print-ը տպագրական ծառայությունների ամբողջական ցիկլի եզակի արտադրական համալիր է, որը մշտապես ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների և անձնակազմի մասնագիտական զարգացման մեջ: Ընկերությւոնը մասնագիտացած է հիմնականում կոմերցիոն տուփերի արտադրության մեջ: Մենք առաջարկում ենք յուրահատուկ արտադրանք, որը պահանջված է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Կայուն որակ

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում արտադրության գործընթացի յուրաքանչյուր մանրուքին՝ տալով բարձր չափանիշներին համապատասխանող արտադրանք:

Ամբողջական գունավոր օֆսեթ տպագրություն
1
1
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ավտոմատացված արտադրություն

Լիովին ավտոմատացված արտադրությունը մեզ թույլ է տալիս սեղմ ժամկետներում ստեղծել մեր հաճախորդների համար բարձրորակ տպագիր արտադրանք:

Ամբողջական գունավոր օֆսեթ տպագրություն
2
2
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընտանեկան բիզնես

Մեր ընտանեկան բիզնեսում ներդրված արժեքները ոգեշնչում են մեզ պահպանել և փոխանցել դրանք սերնդեսերունդ: Մեր կուտակած փորձը և ավանդույթների նկատմամբ հարգանքը թույլ են տալիս մեզ կենտրոնանալ արտադրանքի որակի բարձր չափանիշների պահպանման և որպես վստահելի գործընկեր մեր հեղինակության ամրապնդման վրա:

Ամբողջական գունավոր օֆսեթ տպագրություն
3
3
Թվերը խոսում են մեր մասին
Մենք համատեղում ենք պրոֆեսիոնալիզմը, անհատական ​​մոտեցումը և առաջադեմ տեխնոլոգիաները, որպեսզի ստեղծագործ գաղափարները վերածենք բարձրորակ տպագիր արտադրանքի:
7500+

Պատվեր

Մենք իրականացրել ենք 7500-ից ավել պատվերներ։ Մեզ համար յուրաքանչյուր նախագիծ ձեր գաղափարները կյանքի կոչելու եզակի հնարավորություն է։
50+

Գործընկեր ամեն տարի

50-ից ավելի գործընկեր տարեկան օգտվել է մեր ծառայություններից: Միացե՛ք գոհ հաճախորդների թվին, ովքեր իրենց նախագծերը վստահել են մեզ:
50+

Խոշոր բրենդ

50-ից ավելի խոշոր և հայտնի ապրանքանիշեր մեզ են վստահել իրենց նախագծերի իրականացումը:
10 տարի+

Աշխատանքային փորձ

«Էդգար Պրինտ» տպարանը սկսել է իր գործունեությունը դեռ 2011 թ․ և համարվում է Հայաստանի լավագույն տպարաններից մեկը:
Մեր արտադրությունը
Արտադրական հզորությունը և եվրոպական բարձրորակ հումքի մշտական ​​մատակարարումը թույլ է տալիս պահպանել արժեքի և որակի օպտիմալ համամասնությունները: Անձնակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներից, ովքեր ստեղծում Ձեր պահանջներին համապատասխան տպագիր արտադրանք:

CTP HEIDELBERG

SUPRASETTER

Մենք ինքներս ենք պատրաստում տպագրական թիթեղները՝ օգտագործելով CTP HEIDELBERG SUPRASETTER նորագույն սարքավորումը։

HEIDELBERG

տպագրական մեքենա

Արտադրանքի տպագրությունը և ջրադիսպերսիոն լաքապատումն իրականացվում է մեր HEIDELBERG մեքենայի 16 սեկցիաների միջոցով։

JINBAO

սարքավորումներ

Տեղային լաքապատումն իրականացվում է գերարագ և գերճշգրիտ JINBAO սարքավորումների միջոցով։

GIETZ

սարքավորումներ

Մենք տաք դրոշմավորումը վստահել ենք գերճշգրիտ սարքավորումներին՝ GIETZ-ից, որն իր ոլորտի առաջատարն է:

CTP HEIDELBERG

SUPRASETTER

Մենք ինքներս ենք պատրաստում տպագրական թիթեղները՝ օգտագործելով CTP HEIDELBERG SUPRASETTER նորագույն սարքավորումը։

HEIDELBERG

տպագրական մեքենա

Արտադրանքի տպագրությունը և ջրադիսպերսիոն լաքապատումն իրականացվում է մեր HEIDELBERG մեքենայի 16 սեկցիաների միջոցով։

JINBAO

սարքավորումներ

Տեղային լաքապատումն իրականացվում է գերարագ և գերճշգրիտ JINBAO սարքավորումների միջոցով։
Մեր հաճախորդները
13 տարվա գործունեության ընթացքում «Էդգար Պրինտը» համագործակցել է տարբեր պատվիրատուների հետ: Մենք միշտ փորձում ենք բավարարել թե՛խոշոր ընկերությունների, թե՛ տեղական բիզնեսների...
Տվեք ցանկացած հարց
ՈՒնե՞ք հարցեր մեր աշխատանքի, ծառայությունների արժեքի կամ ժամկետների վերաբերյալ: Մենք պատրաստ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցմանը: Մեր մասնագետների թիմը միշտ պատրաստ է ձեզ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել տպարանի աշխատանքին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ։
ուղարկել հաղորդագրություն