Անհատական լուծումներ Ձեր բիզնեսի համար
Մենք կիրառում ենք լավագույն փորձը և տեխնոլոգիաները, որպեսզի մեր տպագրությունը ոչ միայն արդյունավետ լինի, այլև նպաստի Ձեր բիզնեսի աճին: Մենք մասնագիտացած ենք ցանկացած բարդության տպագրական նյութերի ստեղծման մեջ ՝ երաշխավորելով դրանց ինքնատիպությունն ու անթերի որակը:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Էդգար Պրինտ» տպարանը հիմնադրվել է 2011 թ․։ Այն ունի բարձրորակ տպագիր նյութերի արտադրության համար նախատեսված ժամանակակից և ավտոմատացված սարքավորումներ, որոնք թույլ են տալիս պատվերները կատարել ամենասեղմ ժամկետներում։ Մենք օգտագործում ենք նորագույն տեխնիկա և առաջադեմ տեխնոլոգիաներ՝ Ձեր բիզնեսի համար առավելագույն արդյունավետություն և կայուն աճ ապահովելու համար: Մեր թիմը ստեղծում է ցանկացած բարդության արտադրանք՝ երաշխավորելով ինքնատիպություն ու գերազանց արդյունք:

ժամանակակից

արտադրություն

Մեր տպարանում արտադրական նորարարությունը միավորվում է բացառիկ տաղանդի հետ՝ ստեղծելով եզակի, որակյալ արվեստի գործեր ձեզ համար:

Աշխատում ենք ձեզ

համար սկսած 2011 թվականից

Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս ձեր գաղափարները վերածել տեսողական գլուխգործոցների օֆսեթ տպագրության ոլորտում: Արտադրության ամբողջական ցիկլը հնարավորություն է տալիս ստեղծել բարձր որակի արտադրանք՝ մեծ ծավալներով:
Մեր հաճախորդները
13 տարվա գործունեության ընթացքում «Էդգար Պրինտը» համագործակցել է տարբեր պատվիրատուների հետ: Մենք միշտ փորձում ենք բավարարել թե խոշոր ընկերությունների, թե սեփական բիզնեսների պահանջները:
Հիմնադրվել է

2000 թ․

2001 թ․

2002 թ․

2004 թ․

2007 թ․

2009 թ․

2011 թ․

Պատվեր

10+

25+

65+

300+

550+

880+

999+

1500+

3555+

4900+

5500+

6800+

7500+

Հաճախորդ

10+

30+

50+

70+

100+

Գտնվելու վայրը
ՀՀ, ք. Երևան
Armenian Tobacco Company Yerevan Chocolate Company Chocs&More Liqvor Pharmaceuticals Baltika company Haypost LIGA INSURANCE SOVRANO AMERIABANK ID Bank HSBC BANK TEAM TELECOM World Vision Armenia UN Armenia HERBALIFE Armenia MEDICAL HORIZON LENTEX LLC BODUEN VSOP
ՄԵր ծառայությունները
Մենք մասնագիտացած ենք ամբողջական գունավոր օֆսեթ տպագրության մեջ՝ առաջարկելով համալիր լուծումներ՝ դիզայնի մշակումից մինչև պատրաստի արտադրանք: Մեր փորձը և նորարարական մոտեցումը կապահովեն բարձրակարգ արդյունք ձեր բիզնեսի համար:
Տպագիր ձևաթղթերի պատրաստում
Մեր տպարանը հագեցած է CTP նորագույն տեխնոլոգիայով, որը պատրաստում է բարձրորակ տպագրական թիթեղներ։
Ամբողջական գունավոր օֆսեթ տպագրություն
Մենք աշխատում ենք գերմանական HEIDELBERG օֆսեթ տպագրական մեքենաներով, որոնք լավագույնն են տպագրության ոլորտում: Մենք երաշխավորում ենք արժեքի, որակի և արդյունավետության լավագույն համադրությունը:
Տաք դրոշմավորում
Փաթեթավորումն առաջինն է, որ գրավում է գնորդի ուշադրությունը: Փայլաթիթեղով տաք դրոշմավորումը արտադրանքին կտա ավելի գրավիչ տեսք՝ ընդգծելով ապրանքի արժեքը:
Մեր աշխատանքները
Տպարանը մատուցում է տարբեր տեսակի փաթեթավորման, ուղեցույցերի, պիտակների, օրացույցների և տպագիր այլ ապրանքների արտադրության ծառայություններ՝ յուրաքանչյուր պատվերի համար ապահովելով բարձր որակ և պրոֆեսիոնալ մոտեցում։
Տուփեր

Մենք մասնագիտացած ենք կոմերցիոն փաթեթավորման մեջ՝ ստեղծելով տարբեր բարդության տուփեր հրուշակեղենի, ծխախոտի, դեղագործության, ալկոհոլի և տեքստիլ արդյունաբերության համար:

Ներդիր-թերթիկներ

Մեր սարքավորումները թույլ են տալիս մեզ արագ և մատչելի կերպով արտադրել դեղորայքի և այլ ապրանքների ներդիր-թերթիկներ: Մենք աշխատում ենք օֆսեթային և կավճապատ բարակ թղթերով՝ ապահովելով բազմակի ծալքերով ներդիրների մեծաքանակ արտադրություն։

Պիտակներ

Մենք արտադրում ենք պիտակներ ցանկացած դիզայնով ու բարդությամբ։ Մեր տպագրությունը էսթետիկ հաճելի տեսք ունի և աշխատում է հօգուտ ձեր բիզնեսի: Ի վերջո, բարձրորակ պիտակով ապրանքը վստահություն է ներշնչում գնորդին և ազդում ապրանքը գնելու որոշման վրա:

Տոպրակներ

Ընկերության տարբերանշանով դիմացկուն, գունեղ, աչք շոյող տոպրակը հիանալի տարբերակ կլինի գործընկերներին կամ ընկերության աշխատակիցներին հատուկ միջոցառումների ժամանակ նվերներ տալու համար:

Օրացույցեր

Օրացույցը տպագրության ոլորտում ամենապահանջված ապրանքատեսակներից է: Այն կարող է հիանալի հուշանվեր լինել և ծառայել որպես արդյունավետ գովազդային գործիք, որը կներկայացնի է ընկերության կորպորատիվ ոճն ու իմիջը:

Գրքեր, բրոշյուրներ և ամսագրեր

Հաշվի առնելով հրատարակչական գործի բոլոր նրբությունները ՝ առանձնակի ուշադրություն ենք դարձնում ձևավորմանը, նկարազարդումներին, գույների, տառաչափերի և տառատեսակների ճիշտ ընտրությանը::

Ծրարներ

Մենք կարող ենք արտադրել ծրարներ ըստ Ձեր դիզայնի: Կարող ենք նաև տեղադրել Ձեր կազմակերպության լոգոն և ցանկացած այլ տեղեկատվություն արդեն պատրաստի ծրարների վրա:

Թռուցիկներ և բուկլետներ

Սա գովազդի ամենատարածված ձևերից մեկն է: Մենք կօգնենք Ձեզ բուկլետների և թռուցիկների միջոցով հակիրճ և գունեղ նկարներով և հակիրճ տեքստերով տեղեկատվություն փոխանցել Ձեր կազմակերպության մասին:

Տվեք ցանկացած հարց
ՈՒնե՞ք հարցեր մեր աշխատանքի, ծառայությունների արժեքի կամ ժամկետների վերաբերյալ: Մենք պատրաստ ենք պատասխանել ձեր ցանկացած հարցմանը: Մեր մասնագետների թիմը միշտ պատրաստ է ձեզ տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել տպարանի աշխատանքին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ։
ուղարկել հաղորդագրություն