“Էդգար Փարթներս” ՍՊԸ
“Էդգար Պրինտ” տպագրատունը գործունեություն է ծավալում Հայաստանում 2011 թվականից, տրամադրելով իր հաճախորդներին բարձրորակ դիզայն և տպագրություն` հետևողականորեն, ժամանակին և լավագույն գնով:
Տպագրատունը մասնագիտացված է սեղմ ժամկետներում իրականացվող աշխատանքներում, առաջարկելով բարձրակարգ սպասարկում` իր բանիմաց և հմուտ աշխատակիցների շնորհիվ և օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ:
Մենք կարող ենք բավարարել մեր բոլոր հաճախորդների պահանջները և արդարացնել սպասելիքները:
Մենք հանդես ենք գալիս, որպես խորհրդատուներ, առաջնորդելով մեր հաճախորդներին` կայացնելու տպագրության համար լավագույն որոշումը և արդյունավետ շփման միջոցով` կատարում որակյալ աշխատանք:
Մենք հավատացած ենք` մարդկանց և տպագրական տեխնոլոգիաներում շարունակական ներդրումների շնորհիվ ապահովում ենք մեր կայուն դիրքը շուկայում:
Մենք կառուցում ենք երկարատև հարաբերություններ` հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի, ազնվության, հուսալիության և արհեստավարժության վրա: